Մեր մասին

Իրավաբան ուսանողների բաժանմունքը (ԻՈՒԲ) նորաստեղծ կառույց է մեր հանրապետությունում, որը հանդիսանում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) կառուցվածքային ստորաբաժանումը: Այն ստեղծվել է ՀԵԻԱ վարչության 2003թ.-ի դեկտեմբերի 9-ի որոշմամբª 2004թ.-ի ապրիլի 23-ին Երևանում տեղի ունեցած ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի հիմնադիր ժողովում:
2004 թվականի նոյեմբերին քննարկվեց ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքում անդամագրվելու համար ներկայացված դիմումները և հաստատվեց բաժանմունքում անդամագրված համակիր անդամների կազմն ու քանակը: Նույն թվականի նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության նիստ, որտեղ քննարկվեց նաև Իրավաբան ուսանողների բաժանմունքի կանոնադրությունը: Այդ քննարկումների արդյունքում այն ենթարկվեց զգալի փոփոխությունների և նոր խմբագրությամբ հաստատվեց ՀԵԻԱ վարչության կողմից:
Վերոնշյալ գործընթացների արդյունքում փոփոխվեց Իրավաբան ուսանողների բաժանմունքի խորհրդի անդամների թվակազմն ու ներկայացուցչությունը, նշանակվեցին բաժանմունքի գործունեության համապատասխան ուղղությունների նոր պատասխանատուններ: Բաժանմունքի խորհրդի կազմի մեջ են մտնում թվով 7 իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների 1-ական ներկայացուցիչներ: Իրավաբան ուսանողների բաժանմունքի բարձրագույն մարմիններն են խորհուրդը և ղեկավարը: Ներկայումս ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքը համախմբում է ավելի քան 20 իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների իրավաբան ուսանողների:

Գործունեություն

Իրավաբան ուսանողների բաժանմունքն իր առջև դրված խնդիրների լուծման և նպատակների արդյունավետ իրականացման համար կազմակերպում է նոր սերնդի երիտասարդ իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված տարբեր միջոցառումներ:

ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի կողմից կազմակերպվում և իրականացվում են գիտաժողովներ, իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների միջև գիտական բանավեճեր, ինչպես նաև դատախաղեր, ուսուցողական և գործնական բնույթի աշխատանքներ: Բաժանմունքն իր ակտիվ մասնակցությունն է ունենում նաև մարզա-մշակութային և սպորտային միջոցառումների, ոչ մասնագիտական շփումների և հավաքների կազմակերպմանն ու անցկացմանը: Բաժանմունքը նախաձեռնում և անցկացնում է օտար լեզուների և համակարգչային դասընթացներ, աջակցում իրավաբանական ԲՈՒՀ-երում և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետներում իրավաբանական կլինիկաների ձևավորմանն ու դրանց գործունեության կատարելագործմանը: Առանձնակի կարևորություն է ներկայացնում նաև Բաժանմունքի կողմից ՀՀ օրենսդրության տարբեր ոլորտների վերաբերյալ տեղեկատվական թերթիկների հրատարակումն ու տարածումը: Իրականացված գործունեության մեջ կարելի է մատնանշել նաև օրենքների և ենթաօրենսդրական ակտերի ծանոթացման նպատակով կազմակերպվող սեմինարներն ու քննարկումները, որոնք հնարավորություն են տալիս նոր սերնդի երիտասարդ իրավաբաններին արտահայտել իրենց կարծիքներն ու մոտեցումները, կատարել վերլուծություններ և առաջարկություններ:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Իրավաբան ուսանողների բաժանմունքը ուսանող իրավաբաններին անվճար հիմունքներով տրամադրում է հետևյալ իրավաբանական ռեսուրսները.

– ժամանակակից իրավաբանական գրականություն,

– համակարգչային և ինտերնետային ծառայություններ,

– ՀՀ օրենսդրության «Իրտեկ» էլեկտրոնային ծրագիր։

Իրավաբան ուսանողների բաժանմունքը իրավաբան ուսանողների համար կազմակերպում է մասնագիտական գիտաժողովներ, մրցույթներ և սեմինարներ:

Ուսանողական Գիտաժողովներ

Իրավաբան ուսանողների բաժանմունքի կողմից կազմակերպվում և իրականացվում են գիտաժողովներ, իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների միջև գիտական բանավեճեր, ինչպես նաև դատախաղեր, ուսուցողական և գործնական բնույթի աշխատանքներ:

Գրադարան

Իրավաբան ուսանողների բաժանմունքը ուսանող իրավաբաններին անվճար հիմունքներով տրամադրում է իրավաբանական ռեսուրսները, որն իր նեջ ներառում է ժամանակակից իրավաբանական գրականություն, համակարգչային և ինտերնետային ծառայություններ, ՀՀ օրենսդրության «Իրտեկ» էլեկտրոնային ծրագիր։

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում