Անդամագրում

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Իրավաբան ուսանողների բաժանմունքի անդամ կարող է դառնալ իրավաբանական ԲՈՒՀ-ի կամ ԲՈՒՀ-ի իրավաբանական ֆակուլտետի յուրաքանչյուր ուսանող, այդ թվում՝ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի սովորող:

Բաժանմունքի անդամությունը, անդամագրվելու և անդամությունից դուրս գալու կարգը, անդամների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կանոնադրությամբ սահմանված ընթացակարգով:

Բաժանմունքի անդամի ընդունելության մասին որոշումը վերջինիս գրավոր դիմումի հիման վրա կայացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահի կողմից։ Բաժանմունքի անդամները միաժամանակ համարվում են նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի համակիր անդամներ, որոնք մուծում են միանվագ մուտքավճար՝ 3000 դրամ: Ուսանող համակիր անդամների համար նախատեսվում է անդամավճար՝ ամսեկան 500 դրամի չափով:

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում