Գործունեություն

Իրավաբան ուսանողների բաժանմունքն իր առջև դրված խնդիրների լուծման և նպատակների արդյունավետ իրականացման համար կազմակերպում է նոր սերնդի երիտասարդ իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված տարբեր միջոցառումներ:

ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի կողմից կազմակերպվում և իրականացվում են գիտաժողովներ, իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների միջև գիտական բանավեճեր, ինչպես նաև դատախաղեր, ուսուցողական և գործնական բնույթի աշխատանքներ: Բաժանմունքն իր ակտիվ մասնակցությունն է ունենում նաև մարզա-մշակութային և սպորտային միջոցառումների, ոչ մասնագիտական շփումների և հավաքների կազմակերպմանն ու անցկացմանը: Բաժանմունքը նախաձեռնում և անցկացնում է օտար լեզուների և համակարգչային դասընթացներ, աջակցում իրավաբանական ԲՈՒՀ-երում և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետներում իրավաբանական կլինիկաների ձևավորմանն ու դրանց գործունեության կատարելագործմանը: Առանձնակի կարևորություն է ներկայացնում նաև Բաժանմունքի կողմից ՀՀ օրենսդրության տարբեր ոլորտների վերաբերյալ տեղեկատվական թերթիկների հրատարակումն ու տարածումը: Իրականացված գործունեության մեջ կարելի է մատնանշել նաև օրենքների և ենթաօրենսդրական ակտերի ծանոթացման նպատակով կազմակերպվող սեմինարներն ու քննարկումները, որոնք հնարավորություն են տալիս նոր սերնդի երիտասարդ իրավաբաններին արտահայտել իրենց կարծիքներն ու մոտեցումները, կատարել վերլուծություններ և առաջարկություններ:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Իրավաբան ուսանողների բաժանմունքը ուսանող իրավաբաններին անվճար հիմունքներով տրամադրում է հետևյալ իրավաբանական ռեսուրսները.

– ժամանակակից իրավաբանական գրականություն,

– համակարգչային և ինտերնետային ծառայություններ,

– ՀՀ օրենսդրության «Իրտեկ» էլեկտրոնային ծրագիր։

Իրավաբան ուսանողների բաժանմունքը իրավաբան ուսանողների համար կազմակերպում է մասնագիտական գիտաժողովներ, մրցույթներ և սեմինարներ:

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում