Մեր մասին

Իրավաբան ուսանողների բաժանմունքը (ԻՈՒԲ) նորաստեղծ կառույց է մեր հանրապետությունում, որը հանդիսանում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) կառուցվածքային ստորաբաժանումը: Այն ստեղծվել է ՀԵԻԱ վարչության 2003թ.-ի դեկտեմբերի 9-ի որոշմամբª 2004թ.-ի ապրիլի 23-ին Երևանում տեղի ունեցած ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի հիմնադիր ժողովում:
2004 թվականի նոյեմբերին քննարկվեց ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքում անդամագրվելու համար ներկայացված դիմումները և հաստատվեց բաժանմունքում անդամագրված համակիր անդամների կազմն ու քանակը: Նույն թվականի նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության նիստ, որտեղ քննարկվեց նաև Իրավաբան ուսանողների բաժանմունքի կանոնադրությունը: Այդ քննարկումների արդյունքում այն ենթարկվեց զգալի փոփոխությունների և նոր խմբագրությամբ հաստատվեց ՀԵԻԱ վարչության կողմից:
Վերոնշյալ գործընթացների արդյունքում փոփոխվեց Իրավաբան ուսանողների բաժանմունքի խորհրդի անդամների թվակազմն ու ներկայացուցչությունը, նշանակվեցին բաժանմունքի գործունեության համապատասխան ուղղությունների նոր պատասխանատուններ: Բաժանմունքի խորհրդի կազմի մեջ են մտնում թվով 7 իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների 1-ական ներկայացուցիչներ: Իրավաբան ուսանողների բաժանմունքի բարձրագույն մարմիններն են խորհուրդը և ղեկավարը: Ներկայումս ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքը համախմբում է ավելի քան 20 իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների իրավաբան ուսանողների:

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում