ՄԵՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«ԻՐԱՎԱԲԱՆ ՈՒՍԱՆՈՂ» ԼՐԱՏՈՒ

 

«Իրավաբան ուսանող» լրատուն եռամսյա պարբերական է, որի խնդիրն է օբյեկտիվ և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել ՀՀ-ում իրավաբանական կրթության առկա վիճակի, դրա որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների, դատաիրավական բարեփոխումների և իրավաբան ուսանողներին հետաքրքրող այլ կարևոր հարցերի վերաբերյալ:

 

2004Թ.-Ի ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԿԱՅԱՑԱԾ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԻՐԱՎԱԲԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ 1-ԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Սույն գրքույկում զետեղված են 2004 թվականի նոյեմբերին կայացած «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական 1-ին գիտաժողովի հինգ լավագույն զեկույցները, որտեղ հեղինակների կողմից վերլուծվում են գործող Սահմանադրության և ներկայացված սահմանադրական նախագծերի թերություններն ու բացթողումները, բացասական և դրական կողմերը: Ժողովածուն ներառում է իրավաբան ուսանողների կարծիքներն ու առաջարկությունները, որոնք վերաբերում են սահմանադրաիրավական առանձին դրույթներին և ինստիտուտներին:

 

Գիտաժողովի Ժողովածուն 

 

2004Թ.-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԻՐԱՎԱԲԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ 1-ԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Սույն գրքույկում զետեղված են 2004 թվականի մայիսին կայացած «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական 1-ին գիտաժողովի լավագույն երկու զեկույցները, որտեղ իրավաբան ուսանողների կողմից ներկայացվում են փաստաբանության ինստիտուտի դերն ու նշանակությունը, ներկա վիճակը Հայաստանի Հանրապետությունում, վերլուծվում է այս ոլորտում գործող օրենսդրության թերություններն ու բացթողումները, բացասական ու դրական կողմերը: Ժողովածուն ներառում է նաև իրավաբան ուսանողների կարծիքներն ու առաջարկությունները փաստաբանության զարգացման հեռանկարների, դրա համար անհրաժեշտ պայմանների ու երաշխիքների վերաբերյալ: Ժողովածուն օգտակար է փաստաբանությամբ հետաքրքրվող անձանց համար:

 

Գիտաժողովի Ժողովածուն

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում